Ռուբինյանց փողոցից դեպի Գայի պողոտա ընկած ճանապարհահատվածի կամրջի վրայից այսօր` փետրվարի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, մի տղամարդ փորձել է ինքնասպանություն գործել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Նոր-Նորքի բաժնից:

Ինքնասպանությունը հաջողվել է կանխել տարածքում գտնվող ՃՈ աշխատակիցների եւ անցորդների օժանդակությամբ: Ականատեսների խոսքով` ինքնասպանության փորձի դիմած քաղաքացին տաքսու վարորդ է: Քննությունն առաջիկայում կպարզի, նրա ինքնությունը եւ ինքնասպանության փորձի պատճառները: