«Կոնվերս բանկը» փետրվարի 15-ին ամփոփեց «Կոնվերս Գոլ» ակցիայի արդյունքները եւ հայտարարեց 50 հաղթողների ու 3 գլխավոր մրցանակ շահողների անունները։ Բանկի գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանն ակցիայի գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար նախատեսված Մադրիդ եռօրյա ուղեւորության ու մարտի 2-ին կայանալիք «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» խաղի տոմսերի վկայականը հանձնեց բանկի ակտիվ քարտապան Արման Միրզոյանին, ով ակցիայի ժամանակ մոտ 1000 «գոլ էր խփել» «Կոնվերս բանկի» VISA քարտով։

Տեղեկացնենք, որ «Կոնվերս Գոլ» ակցիայի մասնակցելու համար բանկի հաճախորդները պարզապես պետք է «Կոնվերս բանկի» VISA քարտով 1000 դրամը գերազանցող գործարք կատարել։ Ամեն մի գործարքը գնահատվում էր «1 գոլ» միավորով։

Երկրորդ ու երրորդ պատվավոր տեղերը զբաղեցրած Հայկ Դեմոյանն ու Լուսինե Մկրտչյանը բանկից ստացան հեռուստացույցներ, իսկ ակցիայի ամենաակտիվ 50 մասնակիցները` ֆուտբոլային ակումբների պաշտոնական տարբերանշանով գնդակներ ու վզկապներ։

Հատկանշական է, որ 50-ի թվում կային Իրանի եւ Արգենտինայի 2-ական քաղաքացիներ։

Նշենք, որ «Կոնվերս բանկը» շարունակում է նաեւ «Մաստեր վոյաժ» ակցիան, որը նախատեսված է բանկի «Մաստերքարտ» եւ «Մաեստրո» քարտապանների համար։ Այս ակցիայի հաղթողները կմեկնեն Թաիլանդ։