«Հրապարակը» գրում է, թե երեկ Երեւանի երթուղային տաքսիների գծերը «նայողները» հավաքել են այդ երթուղիներում աշխատող վարորդներին եւ առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր:

Փոխարենը վարորդներին խոստացել են փետրվարի 18-ին, մեկ օրով, ազատել գծատերերին տրվող օրավարձից: Այս մասին «Հրապարակին» պատմեց թիվ 89 երթուղայինի վարորդներից մեկը, որը, հասկանալի պատճառներով, խնդրեց չհրապարակել իր անունը: