Երեկ առավոտյան 7.50-ի սահմաններում Երեւանում լսվել է հակաօդային պաշտպանության ազդանշանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը
«Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ Տյումենի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի եւ Կուրգանի մարզերում, երկնաքարերի անձրեւ է տեղի ունեցել:
Հարցին, թե ազդանշանը ինչի՞ հետ էր կապված, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը պատասխանել է, որ իրենց նման փաստ հայտնի չէ: Երկնաքարերի անկումը տեղի է ունեցել ժամը 7-ի սահմաններում, ու լուրը Հայաստան է հասել մոտ 1 ժամ անց»,- գրում է «Հայկական ժամանակը»։


























