ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 16-ի դրությամբ, քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում  45 դեպք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դրանցից  որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 7 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 36 դեպքերով նախաքննության եւ հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, իսկ 1 դեպքով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է տարածքային դատախազություն` քննարկման: