Քաղաքացի Համլետ Նիկողոսյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Թեժ գիծ» եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի գյուղապետերը հարկադրում են ՀՀ նախագահական ընտրություններին իրենց ձայնը տալ գործող նախագահի օգտին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն` հանգամանքները ստուգելու համար:
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ոստիկանությունում ստացված գրության՝ քաղաքացի Գարեգին Վարդանյանը ահազանգել է ՄԻՊ «Թեժ գիծ» եւ հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշ վստահված անձինք պարտադրում եւ հարկադրում են ընտրել գործող նախագահին:
ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:
Քաղաքացի Հենրիկ Արշակյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Թեժ գիծ» եւ հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրակաշառքներ են բաժանում:
ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:
Քաղաքացի Խաչիկ Վարդանյանը ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Թեժ գիծ» եւ հայտնել, որ իրենց ստիպել են մասնակցել նախագահի նախընտրական քարոզարշավին:
ՀՀ ոստիկանության շտաբի կողմից գրությունը 16.02.2013 թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանությանԵրեւան քաղաքի վարչություն` հանգամանքները ստուգելու համար:




























