Չի կարելի համաձայնել, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավն անհետաքիքիր էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով՝ ներկա քարոզարշավն առանձնացավ PR մեթոդների կիրառմամբ: «խոսքն այն մասին, թե որքանով էր այս քարոզարշավը ծրագրերի մրցակցություն, եւ այդ քարոզարշավի ընթացքում ինչ ռազմավարություն օգտագործեց թեկնածուներից յուրաքանչյուրը: Հարցն այն էր, թե որքանով կարելի էր հետաքրքիր ծրագրեր կազմել, որպեսզի գրավեն ոչ միայն սեփական ընտրողին, այլեւ բոլոր նրանց, ովքեր մնացել էին առանց սեփական թեկնածուի»,-նշել է Մարկարովը:

Նրա համոզմամբ՝ բացի գործող նախագահից, բավական հետաքրքիր քարոզարշավ է անցկացրել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նրա քարոզարշավն առանձնացավ ոչ միայն իր ձեւով եւ բովանդակությամբ, նրան հաջողվեց գրավել ընտողների այն մասին, որը չուներ սեփական թեկնածու»,-ընդգծեց քաղաքագետը, հավելելով, որ ներկայումս որեւէ հիմք չկա ենթադրելու, որ հետընտրական ժամանակահատվածում կարող են ինչ-որ ցնցումներ կամ հուզումներ լինել: «Թեկնածուների մի մասը կշնորհավորի հաղթողին՝ ճանաչելով ընտրությունների լեգիտիմությունը, մյուս մասը, այս կամ այն պատճառով, ձեռնպահ կմնա այդ քայլից»,-ամփոփեց նա: