Իրաքի հյուսիսում սպանվել են երկրի հետախուզական ծառայության բարձրաստիճան սպան եւ նրան ուղեկցող երեք թիկնապահները: Մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել իր մարմնի վրա ամրացված պայթուցիկ սարքը:

Դեպքը պատահել է Մոսուլ քաղաքում: Տեղի լրատվամիջոցների տվյալներով` սպանվածն եղել է  բրիգադիր Ավին Ալին (զինվորական կոչումը գնդապետի եւ գեներալ մայորի միջեւ):

Մահապարտը պայթյունի ժամանակն այնպես էր ընտրել, որ զինղեկը հեռու լիներ տան դռներից եւ պաշտպանված չլիներ թիկնապահներով: Ոչ մի կազմակերպություն կատարվածի պատասխանատվությունը դեռ իր վրա չի վերցրել, հայտնում է ՌԲԿ-ն: