Հայաստանի ժողովուրդն էլ երբեք ծնկի չի գա իշխանության եւ պաշտոնյաների առջեւ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ ինքը դա թույլ չի տա:
«Մենք կարող ենք ընկնել, բայց ծնկի չգալ իշխանության առջեւ, ես դա թույլ չեմ տա: Հայ ժողովուրդը կհաղթի փետրվարի 18-ին: Հայ ժողովուրդը պետք է գոնե մեկ անգամ հաղթի»,-ասել է նա: «Ժառանգության» առաջնորդը նաեւ նշել է, որ ժողովուրդը պետք է որոշում կայացնի եւ քվեարկի իր խղճով, որպեսզի վերադարձնի իշխանությունը: «Բոլոր նրանք, ովքեր թալանել են երկիրը, պատասխան կտան իրենց արածի համար»,-ասել է Հոհվաննիյանը:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի վերջին հանդիպումը շարունակվել է համերգով. ելույթ է ունեցել «Ռեինկարնացիա» խումբը:




























