Այսօր՝ փետրվարի 16-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներ ներկայացնող առաջատար լրագրողների, որոնք Հայաստան են ժամանել «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։
ԱԳ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատասխանելով լրագրողների հարցերին, Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր խնդիրների վերաբերյալ։




























