Վրաստանի եւ Ռուսաստանի սահմանային «Վերին Լարս» անցակետը, որն այսօր՝ փետրվարի 16-ի առավոտյան փակվել էր, եղանակային պայմանների վատթարացման հետեւանքով, ներկայումս գործում է բնականոն ռեժիմով:
«Վերին Լարսի» անձակետը բացվել է ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով) առանց տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ»,-ասված է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Այս ճանապարհը փակվել էր այսօր առավոտյան ժամը 07:30-ին՝ վրացական կողմի խնդրանքով, որի պատճառը եղանակային պայմանների կտրում վատթարացումն էր:




























