«Հրազդան» տոնավաճառում այսօր` փետրվարի 16-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչներ 47-ամյա Անահիտ Նիկոլայանի եւ 48-ամյա Աննա Հովհաննիսյանի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով երկուսն էլ հոսպիտալացվել են:
Աննա Հովհաննիսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վերջինս ընդունվել է գլխուղեղի ցնցում վնասվածքով, նրա առողջական վիճակը նորմալ է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ «Արմենիա» բ/կ-ից Ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ճակատի քունքային շրջանի ջնջխված վերք վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել Անահիտ Ն-ն: Վերջինս պատմել է, որ վիճաբանել է իր ծանոթի հետ, որի ժամանակը ծանոթը եւ նրա որդին ծեծել են իրեն: Կատարվում է հետաքննություն:




























