Հալեպի Ջիդեդիե թաղամասում փետրվարի 17-ին դիպուկահարի կրակոցից հայ է վիրավորվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Նրա խոսքով` ձեռքից վիրավորված հային հասցրել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Տուժածի անունն ու տարիքը չի հաղորդվում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 14-ին Հալեպի Սուլեյմանիե պողոտայում հրազենային կրակոցից զոհվել էր 1970թ. ծնված հայազգի Հարություն Կեոշկերյանը:




























