Սամվել Կարապետյանը, Խաչատուրով եւ Սարկիսով եղբայրներն ընդգրկվել են Ռուսաստանի դոլարային միլիարդատերերի ցուցակում: Վարկանիշը կազմել է CEO-ն:
Մեր մնացած հայրենակիցներից առաջատարը Խաչատուրով եղբայրներն են: Դանիել եւ Սերգեյ Խաչատուրովները 38 եւ 39 հորիզոնականներում են` 2,89 մլրդ դոլար կապիտալով:
Սամվել Կարապետյանը, որի կարողությունը 31.12.2012թ. դրությամբ 1,90 մլրդ դոլար էր, 62-րդ հորիզոնականում է: Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները 92 եւ 93 հորիզոնականներում են` 1,33 մլրդ դոլար կապիտալով:
Ռուսաստանի դոլարային միլիարդատերերի թիվը 2013-ին հասել է 131 մարդու, ինչը պատմական ռեկորդ է: Ամսագիրը հայտնում է, որ մեկ տարում միլիարդատերերի թիվը 11-ով ավելացել է:
Նախորդ տարի եւս մլրդ դոլարից ավելի կապիտալ ունեցողների թիվն աճել էր: 2013թ. ցուցանիշը կազմել է 147 միլիարդ դոլար, որն ավելին է, քան 2012թ. (131 միլիարդ դոլար): Այնուամենայնիվ, դա քիչ է 2011 (182 միլիարդ) եւ 2008 (221 միլիարդ) թվականների ցուցանիշներից:
Ռուսաստանի ամենահարուստ մարդն է «Մետալոինվեստի» սեփականատեր Ալիշեր Ուսմանովը, որն ունի 18,72 միլիարդ դոլար կարողություն: Երկրորդ տեղում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը ` 17,2 միլիարդ դոլար կարողությամբ:
Երրորդ տեղում է «Ռենովայի» սեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը (15,94 միլիարդ դոլար), նրան հաջորդում է «Ալֆա գրուպի» սեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը (15,32 միլիարդ դոլար): Վարկանիշի հինգերորդ տեղում է Միխայիլ Պրոխորովը` 15,25 միլիարդ դոլար կարողությամբ, որը մեկ տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել:



























