Հանրապետության մի քանի գյուղերում գյուղապետերը խախտում են քվեարկության գաղտնիությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը` ներկայացնելով ընտրախախտումների մասին ահազանգերը: Նման խախտումների ահազանգեր են ստացվել Լոռիի Քարաձոր եւ Ճոճկան, Արագածոտնի Նազրվան եւ Օհանավան, Գեղարքունիքի Ախպրաձոր, Կոտայքի Զովունի գյուղերից:
Բոլոր դեպքերում գյուղապետերը չեն լքել ընտրատեղամասերը, ընտրողներին խցիկներ են ուղեկցել` բացահայտ պարտադրելով քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Ըստ ստացված ահազանգերի` մեկ օր առաջ նշված գյուղերում ընտրողներին կաշառք է բաժանվել: Ընտրական հանձնաժողովները հրաժարվում են արձանագրել խախտումները: «Գյուղապետերը չեն լքում տեղամասերը` անտեսելով մեր վստահված անձանց պահանջը», – հայտնել է Խուրշուդյանը:
«Ժառանգության» վստահված անձանց հասցեին բռնություն կամ սպառնալիք չի արձանագրվել:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























