Երեւանի Նոր Նորքի թիվ 02/08 ընտրական տեղամասում չհրկիզվող պահարանի բանալին կոտրվել է եւ մնացել մեջը, որի հետեւանքով դադարեցվել է այդ ընտրատեղամասում ընտրական գործընթացը, քանի որ քվեարթերթիկներ եղել են չհրկիզվող պահարանում:
Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանը, հավելելով, որ իրենք ստիպված են եղել չհրկիզվող պահարանը բացելու համար էլեկտրական սղոց օգտագործել:
«Ռուսը մի լավ խոսք ունի, թե «Слухи о моей смерти приувеличены»
(«Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են») (նշենք, որ այդ խոսքի հեղինակը ամերիկացի գրող Մարկ Տվենը-խմբ): Մոտավորապես 30 րոպեի խնդիր է եղել: Բանալին երեւի թարս են մտցրել կոտրվել մնացել է չհրկիզվող պահարանի մեջը: Բալգարկեն տարել ենք, կտրել բացել ենք եւ հիմա ամեն ինչ նորմալ է»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Հարցին, թե չհրկիզվող պահարանը փոխվելո՞ւ է, նա պատասխանեց. «Դե էլ հիմա ինչ է պետք է: Հաշվարկից հետո լցնելու են պարկերը տանեն»:




























