Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այսօր` փետրվարի 18-ին, իր քաղաքացիական պարտքը կկատարի 1015 դատապարտյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ քվեարկությունը շարունակվում է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան Կենտրոն», «Գորիս», «Արթիկ», «Վանաձոր», «Աբովյան» ՔԿՀ-ներում: Գոռ Ղլեչյանը նշեց, որ որեւէ միջադեպ չի գրանցվել, իսկ թե քանի դատապարտյալ է մասնակցել ընտրությանը, պարզ կլինի երեկոյան:




























