Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նախագահական ընտրությունների քվեարկությանը: Նա իր քաղաքացիական պարտքը կատարել է կնոջ հետ` թիվ 9/20 ընտրատեղամասում:
Լրագրողների հետ զրույցում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ քվեարկել է «որպեսզի գալիք տարիները մեր երկրի համար հաջողության տարիներ լինեն տարբեր ասպարեզներում՝ ի բարօրություն, ի շահ Հայաստանի, Արցախի եւ
աշխարհասփյուռ հայության»:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:




























