ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումից հետո այցելել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Այս մասին NEWS.am-ի եւ Արմենպրեսս-ի թղթակիցների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:

«Համանախանախագահների հետ նոր հանդիպում է սպասվում: Հնարավոր է` այն կայանա Փարիզում:  Այնուհետեւ ծրագրվել է համանախագահների այցը»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ միջնորդների նախկին հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եւս կայացել է Փարիզում` հունվարի 28-ին: Հանդիպումից հետո համանախագահները նշել են, որ շարունակել են նախարարների հետ քննարկել խաղաղ գործընթացն ընդլայնելու համար 2012  թվականի հոկտեմբերին նրանց ներկայացված գործնական առաջարկությունները: Նրանք նաեւ վստահությունն ամրապնդելուն ուղղված  հնարավոր միջոցների վերաբերյալ կարծիքներ են փոխանակել: