Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իր 116 թեժ գծով 28 ահազանգ է ստացել նախագահական ընտրություններում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ:
Այդ ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրացուցակների մի քանի դեպքերում քաղաքացիներն ահազանգել են ընտրակաշառքների առնչությամբ, մի քանի զանգեր էլ եղել են ընտրատեղամասերում հաշմանդամներին անհրաժեշտ թեքահարթակների բացակայության վերաբերյալ:
Ստացված ահազանգերում հիմնականում չկա որոշակիություն, բացակայում է ընտրախախտման տեղը, շատ անգամ ահազանգողները չեն ներկայանում, եւ դրանք, ըստ էության, չստուգված տեղեկատվություն են:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու:




























