Ադրբեջանում զորավարժության ժամանակ զինծառայող է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերից մեկում:
Ինչպես հաղորդում է APA-ն, զորավարժության ժամանակ, տանկը, որը կառավարել է Մուշֆիգ Բեյլյարովը, ընկել է փոսն ու շրջվել: Բեյլյարովը փորձել է դուրս գալ տանկից, բայց չի կարողացել` մնալով ծանր տեխնիկայի տակ: Զինվորը տեղում զոհվել է:
Զինվորի մահվան փաստը հաստատել են Ադրբեջանի ՊՆ-ում:
2012 թվականի առաջին 7 ամիսներին Ադրբեջանի զինված ուժերում անձնակազմի կորուստների թիվը կազմել է 60 մարդ: Ընդ որում, այդ կորուստների մեծ մասը գրանցվել է ոչ ռազմական գործողությունների ժամանակ:




























