ԲՀԿ առաջնորդ, համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գտնվում է արտերկրում եւ չի մասնակցելու քվեարկությանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը մեկ անգամ եւս մեր հետ զրույցում նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առինջ գյուղում գտնվող Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում տեղակայված 28/28 տեղամասում խոսակցություններ են շրջում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու նախագահական ընտրությունների քվեարկությանը: NEWS.am-ի թղթակցի այդ ընտրատեղամաս այցելության ժամանակ դեռեւս Ծառուկյանների ընտանիքից ոչ ոք դեռ չի եկել քվեարկության: Առավոտվանից Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարից հնարավոր չէ իմանալ, թե նա Հայաստանում է, թե` ոչ, գնալու է քվեարկության, թե` ոչ, եւ եթե գնալու է, երբ է դա լինելու:




























