Կոտայքի Գողթ գյուղի թիվ 327/25 ընտրատեղամասում ՀՀ նախագահական ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը։ Նախագահի թեկնածուն իր քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել ընտանիքի հետ՝ թիկնապահների ուղեկցությամբ։
Ընտրատեղամասում նախագահի թեկնածուին սպասում էին լրագրողներն ու «Ազգային ինքնորոշում միավորման» ակտիվիստները: Տեղամասում նախագի թեկնածուն քվեաթերթիկը լրացրելուց հետո, մոտեցավ քվեատուփին եւ «Երանի գա մի օր, որ ընտրությունները Հայաստանում լինի իսկական տոն» ասելով` թերթիկը նետեց քվեատուփի մեջ:
Լրագրողների հետ ճեպազրույցում, Պարույր Հայրիկյանը հայտնեց, որ ընտրել է իր օգտին:
Նշենք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի թիվ 27/25 ընտրատեղամասում ժամը 15։00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 588 ընտող 1466-ից:




























