Գիտնականները կոնֆերանսի ժամանակ քննարկել են վերջերս Ուրալում պատահած դեպքը եւ ենթադրել են, որ դա հավանաբար, եղել է ոչ թե երկնաքար, այլ գիսաստղ, որն իրենից ներկայացրել է սառցե կտոր: Հենց դրա համար էլ նրանից բեկորներ չեն մնացել: Մասնավորոպես այդ մտքին է հանգել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Աստղագիտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Բագրովը, հայտնում է « Նորությունների ռուսական ծառայությունը»:

Միաժամանակ, կոնֆերանսի մեկ այլ մասնակից` ՄՊՀ Շտենբերգի անվան Պետական աստղագիտական ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Լամզինը նշել է , որ երկնաքարի անկման վայրում աշխատող գիտական խմբի տվյալներով` բեկորները դասակարգվել են որպես ածխային խոնդրիտներ, որը հատուկ է երկնաքարերի համար, հաղորդում է «Տրուդ» թերթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ որոնողական գիտարշավի ղեկավար, ՌԳԱ երկնաքարերի գծով կոմիտեի անդամ Վիկտոր Գրոխովսկին պատմել է, որ գտնված բեկորների բաղադրությունից դատելով` երկնաքարի 10% -ը երկաթ է եղել:

Միաժամանակ, ուժային կառույցներն այդ տեղեկությունը դեռ չեն հաստատել: Ոստիկանությունը չի նկարահանել Չեբարկուլ լճի շրջափակումը: Դրա հետ մնեկտեղ` ստուգվում են ընկած երկնաքարի բեկորների վաճառքի վերաբերյալ հաղորդագրությունները: Համապատասխան հայտարարություններով լցված է նաեւ համացանցը: