Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսեւորում շփման գծի ողջ երկարությամբ:
Արցախի հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16-18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը «СВД» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:




























