Հայաստանի ԿԸՀ-ն Հայաստանի նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրախախտումների մասին 50 հաղորդագրություն է ստուգել: Այս մասին հայտարարել է ԿԸՀ իրավաբանական բաժնի ղեկավար Նունե Հովհաննիսյանը:
Կապված քվեաթերթիկների զանգվածային լցոնումների մասին տեղեկություններին, նա նշել է. «Մենք կապվել ենք այդ ընտրական հանձնաժողովի ղեկավարի հետ եւ մեզ վստահեցրեցին, որ լցոնումներ, որպես այդպիսիք, չեն եղել: Պարզապես մի կին փորձել է քվեարկել եւ իր, եւ իր հիվանդ մոջ փոխարեն, ինչը թույլ չի տրվել»:
Հովհաննիսյանի ներկայացմամբ` արձանագրվել է նաեւ բաց քվեարկության դեպք, որը ժամանակին կանխվել է: Հիշեցնենք, որ զանգվածային լցոնումների մասին հայտնել են նախագահի թեկնածուների նախընտրական շտաբի ներկայացուցիչները:
Այսօր` փետրվարի 18-ին, Հայաստանում նախագահական ընտրություններ են տեղի ունենում բոլոր 41 ընտրատարածքների 1988 ընտրատեղամասերում: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20-ին:




























