Այսօր` փետրվարի 18-ին, ժամը 8.00-ից մինչեւ 19.00-ն Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է 129 ահազանգ։ Առանձին դեպքերում թեժ գծի մասնագետները տրամադրել են իրավաբանական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են դեպքի վայր։ Գրանցվել է արագ արձագանքման 29 դեպք։
Նշենք, որ Օմբուդսմենի աշխատակազմի 22 շարժակազմերն այսօր առավոտյան ժամը 8.00-ից շրջայցեր են կատարել ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում՝ իրականացնելով մշտադիտարկումներ տարբեր ընտրատեղամասերում։
Ի դեպ, նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրվանից մինչեւ փետրվարի 18-ը Պաշտպանի 116 թեժ գծին ընտրությունների վերաբերյալ եղել է 63 ահազանգ։
Վաղն առավոտյան Պաշտպանի աշխատակազմը կներկայացնի ամփոփիչ տեղեկատվություն ահազանգերի վիճակագրության վերաբերյալ, որտեղ կներկայացվեն ավելի մանրամասն տվյալներ նախագահական ընտրությունների նախընտրական փուլի, ինչպես նաեւ քվեարկության օրվա ընթացքում տեղ գտած խնդիրների վերաբերյալ:




























