Մենք վաղուց արժանի էինք նման ընտրություններին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Իշխանությունները կատարեցին մեր նորագույն պատմության մեջ լավագույն ընտրություններ կազմակերպելու իրենց խոստումը: Եղան ահազանգեր, որոնց մի մասը ուսումնասիրվեց եւ հերքվեց տեղում, մնացած ահազանգերը եւս ուսումնասիրության եւ օրինական ընթացքի ենթակա են:
Ժողովրդավարությունը գործընթաց է, մշակույթ, որն հետեւողականորեն պետք է խնամվի եւ զարգացվի մեր երկրում: Այս ընտրոությունները Հայաստանում ժողովրդավարության էվոլյուցիոն զարգացման մեջ իրականում թռիչքաձեւ եւ բեկումնային են: Ի գործ, իշխանություններ»,- գրել է նա:




























