Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով  շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 02:40-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից  973 -ի տվյալները կամ քվեաթերթիկների 47,09 տոկոսը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան  – 61,67% (441029ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 33,73% (241213)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 2,25% (16116)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան– 1,13% (8070)
5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,58% (4182)
6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,40% (2886)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,23% (1656):