Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով  շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 03:30-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից  1241-ի տվյալները:  Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան  – 60,09% (541762ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 35,20% (317346)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 2,26 % (20366)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան–1,21% (10879)
5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,59% (5346)
6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,42% (3745)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,24% (2189):