Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով  շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 04:00-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից  1731-ի տվյալները:  Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան  – 58,34% (735387 ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 37,05 % (466996)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 2,14% (27021)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան–1,23% (15501)
5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,57% (7200)
6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,42% (5335)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,24% (3019):