Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով  շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: ԿԸՀ -ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից  1983-ի տվյալները:  Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան 58,68 –% (858843 ձայն)

2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան 36,72 – % (537431 ձայն)

3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան–2,15 % (31432 ձայն)

4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան– 1,23%  (18020 ձայն)

5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,57 % (8274 ձայն)

6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,42% (6183 ձայն)

7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,24% (3508):