Փետրվարի 18-ին Իրկուտսկի մարզում ձերբակալվել է հինգերորդ դասարանցի Ուլյանա Ալեքսեեւայի սպանության կասկածյալը: Սարսափելի ողբերգությունը կատարվել էր փետրվարի 7-ին:

Սպանության մեջ կասկածվում է Անգարսկի 1965թ. ծնված  բնակիչը: Տղամարդը բազմիցս դատված է եղել: Կասկածյալն անձամբ է ոստիկանություն եկել, որտեղ էլ նրան ձերբակալել են: Հայտնի է, որ նա կին, զոքանչ եւ չափահաս երեխա ունի:

Այժմ օպերատիվ աշխատակիցները եւ քննիչներն աշխատում են ենթադրյալ բռնաբարողի եւ մարդասպանի հետ: Դիմել են փորձագիտության օգնությանը, որն էլ ապացուցել է կասկածյալի իրական մադասպան լինելը, հայտնել է Իրկուտսկի մարզի ՔԿ-ի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Սարապուլցեւը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, որ 11-ամյա Ուլյանա Ալեքսեեւան անհետացել էր փետրվարի 7-ին: Աղջկան ամբողջ գիշեր որոնել էին ոստիկանությունը եւ կամավորները: Միայն հաջորդ օրվա առավոտյան էր նրա մարմինը հայտնաբերվել։ Աղջկան բռնաբարել եւ խեղդել էին: