Վրաստանում սկսվել է 2005-2012թթ. բանտերում 700 կալանավորների մահվան հանգամանքների հետաքննությունը։ Այդ մասին մամուլի ասուլիսում նշել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչի Քբիլաշվիլին, հավելելով, որ նրանցից շատերին սպանել են։

 «Բոլորին հայտնի է, թե ինչեր են տեղի ունեցել վրացական բանտերում: Սակայն շուտով ավելի շատ մանրամասներ կհրապարակվեն: Մենք հետաքննում ենք 2005-2012թթ. ավելի քան 700 բանտարկյալների մահվան հագամանքները, որոնցից շատերը սպանվել են», - հայտնել է Քբիլաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին երկրում հրապարակվել էին Թբիլիսիի բանտերից մեկում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստեր, տեսանյութերը ցնցել էին հանրությանը, մի քանի օր մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում բողոքի ցույցեր էին ընթանում մարդու իրավունքների պաշտպանության եւ  բոլոր պատասխանատուներին պատժելու պահանջներով:

Հրաժարական տվեցին պատժի իրագործման եւ իրավական օգնության, ներքին գործերի նախարարները, ձերբակալվեցին  բանտային համակարգի մի շարք աշխատակիցներ: