Հայաստանի ԿԸՀ-ի երկուշաբթի  հրապարակած նախնական տվյալներով` նախագահ Սերժ Սարգսյանը  վերընտրվել է, գրում է  «The New York Times»-ը:

Թերթը գրում է, որ հայերը գնացել են տեղամասեր, եւ Սարգսյանը մեծ աջակցություն է  ստացել, որպեսզի պահպանի կայունությունը երկրում, որն առավել կարեւոր  դաշնակից է  դառնում ԱՄՆ-ի համար` Իրանի միջուկային հավակնությունների դիտարկման առումով:

Ըստ թերթի` վետերան քաղաքական գործիչ, 58- ամյա Սերժ Սարգսյանը վերջին տարիներին համեստ տնտեսական բարելավումներ է իրականացրել, այն դեպքում, երբ փակ են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները:

«The New York Times»-ը նշում է, որ Սարգսյանի երկրորդ ժամկետին ուշադրությամբ կհետեւեն` Ադրբեջանի հետ պատերազմի կարգավորման հարցում առաջընթացի նշան տեսնելու, ինչպես նաեւ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների աջակցությունը նվազեցնելու հարցում, որը կյանքն ավելի է դժվարեցնում երկու երկրներում:

Ըստ թերթի` Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը  շարունակում է դանդաղ եռալ` շփման գծում պարբերաբար բռնություններով, այդ թվում` փոխհրաձագությամբ եւ պատահական զոհերով:  ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ղեկավարվող խաղաղ բանակցությունները հիմնակնում փակուղի են մտել: