Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես եկան տարրեր քաղաքական ուժեր: Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը «ջախջախիչ» հաղթանակ է տարել: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Առինջի 3 տեղամասերում էլ նույն պատկերն է. 28/26 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 48 ձայն, Սերժ Սարգսյանը՝ 864, 28/27-ում՝ Ր. Հովհաննիսյանը 149, Ս. Սարգսյանը՝ 625, 28/28-ում՝ Հովհաննիսյանը 46, Սարգսյանը՝ 969:
ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին երեկ ասել է, թե ընտրությունների արդյունքները չեն մեկնաբանում: Երբ թղթակիցը նշել է, որ Ազատության հրապարակում Հովհաննիսյանի ասուլիսին ներկա էին տարբեր ուժերի ներկայացուցիչներ, արդյո՞ք ԲՀԿ-ի բացակայությունը նշանակում է, որ իրենք չեն աջակցում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուին եւ չեն դատապարտում կեղծված ընտրությունները, Ուրիխանյանը պատասխանել է. «Դրա հետ կապված մենք որեւէ մեկնաբանություն չենք անում»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»:




























