«Ժամանակ» թերթը «Ժառանգություն» կուսակցությունից հետաքրքրվել է, թե ինչու ի սկզբանե որոշված հանրահավաքը դարձավ ասուլիս։

«Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. Մենք չենք ասել հանրահավաք, մենք հրավիրում ենք ասուլիս, Րաֆֆի Հովհաննիսյանը, բացի ԶԼՄ-ներից, դիմելու է նաեւ հանրությանը, հիմա կարող է ասուլիսը դառնալ հանրահավաք, չեմ կարող ասել»,- մեջբերում է «Ժամանակը»։