Հայաստանում հայտնվել է նոր թիվ մեկ ընդդիմադիր ուժ` հանձինս «Ժառանգության»: Այս մասին, այսօր` փետրվարի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով`կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են «Ժառանգությանն» ու նրա առաջնորդին մղել որոշակի գործողությունների, իսկ դա չի բերի դրական հետեւանքների:
«Րաֆֆի Հովհաննիսյանը բավական լուրջ քաղաքական գործիչ է եւ նա պետք է փորձի ամրապնդվել որպես ամենալուրջ ընդդիմություն: Այն 43 տոկոս ձայնը, որ նա հավաքել է Երեւանում, բավական բարձր ցուցանիշ է, եւ եթե նա պահպանի իր դիրքերը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում, ապա մենք կարող ենք լուրջ փոփոխություններ արձանագրել Երեւանի քաղաքական կյանքում»,-ամփոփեց Մինասյանը:



























