Պետերբուրգում մահացել է ռուս հայտնի կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսեյ Գերման-ավագը։ Նա մահացել է Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի վերակենդանացման բաժանմունքում։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանին Ալեքսեյ Գերմանի մահվան մասին հայտնել է նրա որդին` Ալեքսեյ Գերման-կրտսերը, հավելելով, որ բժիշկները հոր կյանքը փրկելու համար արել են ամեն ինչ:
Օրերս ռեժիսորի վիճակը զգալի վատթարացել էր, գրում է rbc-ն: «Բանվորական ավան», «Քսան օր առանց պատերազմի», «իմ ընկեր Իվան Լապշինը» ֆիլմերի ռեժիսորը մահացել է 74 տարեկան հասակում:




























