Ֆիլմերում հատուկ էֆեկտների օսկարակիր մասնագետ, ամերիկացի Ալեք Գիլիսը քիթ է պատրաստել ինդոնեզացի Յուստինս անունով կնոջ համար, ում քիթը կտրել էր ամուսինը:
Յուստինսի կյանքի պատմությունը հայտնի էր դարձել ԱՄՆ «Grossman Burn Foundation» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ռեբեկա Գրոսմանին, ով էլ դիմել էր Ալեքին օգնության խնդրանքով:
Գիլիսի տրամադրության տակ ընդամենը մի քանի լուսանկար է եղել: Հանրահայտ կինոհիթերում, ինչպիսիք են «Օտարն ընդդեմ գիշատիչների», «Իզգոյ» ֆիլմերը, իր աշխատանքով հայտնի Գիլիսը պրոթեզի մի քանի տարբերակ է պատրաստել, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է մաշկի գույնով, գրում է « LifeNews»-ը:
Ռեբեկա Գրոսմանն անձամբ է ուղեւորվել Ինդոնեզիա` նկարչի աշխատանքի արդյունքը տուժած կնոջը հանձնելու համար:




























