Ադրբեջանցի ըմբիշ եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆարիդ Մանսուրովը հայտարարություններ է արել Բաքվում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների մասնակցելու մտադրության վերաբերյալ:
«Ես լսել եմ, որ հայ ըմբիշները ցանկանում են ժամանել Բաքու: Կարծում եմ՝ իզուր են անում, նրանք չեն ուրախանալու Ադրբեջան գալով: Երեք տարի առաջ աշխարհի առաջնությանը գալով՝ հայ մարզիկները չկարողացան մեդալներ նվաճել: Նրանցից բրոնզե մեդալ կարողացավ նվաճել միայն Յուրի Պատրիկեեւը: Այս անգամ էլ հայ ըմբիշները մնալու են առանց պարգեւների»,- հայտարարել Մանսուրովը Azerisport-ին տված հարցազրույցում:




























