Ինգուշիայում՝ Սունժենի շրջանում նախօրեին՝ փետրվարի 11-ին սկսված հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է 11 գրոհային:
«Մայակ» ռադիոկայանի փոխանցմամբ, երկու բնակավայրերի շրջանում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է մտցվել: Տարածքը շրջափակվել է, իսկ գրոհայինների հետ փոխհրաձգությունը շարունակվում է:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, Դատիխ եւ Արշտի բնակավայրերի մերձակայքում իրավապահները շրջապատել են մոտ 20 հոգու:
Ռազմական բախման ընթացքում վնասվածքներ է ստացել Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի մի զինծառայող: Նա վնասվածք է ստացել ձեռքի շրջանում եւ անմիջապես հոսպիտաացվել է:




























