Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցում գտնվող «Հարավային Փարս» գազային հանքավայրում վերականգնել է վնասված արտադրական հզորությունների 50%-ը՝ այն բանից վեց ամիս անց, երբ Իսրայելը հարված էր հասցրել այնտեղ, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

Նավթի նախարարի տեղակալ Ահմեդ Զերաաթքարը հայտնել է, որ վերանորոգված օբյեկտներում արդյունահանումը վերսկսվել է, իսկ մնացած վնասների վերացման աշխատանքները շարունակվում են։

Հյուսիսային/Հարավային Փարսը բնական գազի աշխարհի խոշորագույն հանքավայրն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի կենտրոնական հատվածում՝ Կատարի (Հյուսիսային) և Իրանի (Հարավային Փարս) տարածքային ջրերում։