ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն համաձայնել են մինչև 2027 թվականի հունվարի 10-ը երկարաձգել համաձայնագիրը, որը նախատեսում է կողմերի՝ միմյանց նկատմամբ կիրառված առևտրային սահմանափակումների մի մասից հրաժարում, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք այսօր պայմանավորվել ենք երկարաձգել այն, ինչ մենք անվանում ենք «պուսանյան համաձայնագիր», որը նախատեսում է երկու երկրների միջև տնտեսական ոլորտում լարվածության նվազեցում։ Համաձայնագրի ժամկետը լրանում էր 2026 թվականի նոյեմբերի 10-ին։ Այժմ մենք այն կերկարաձգենք մինչև 2027 թվականի հունվարի 10-ը», - ասել է նա Fox News-ի եթերում։
Բեսենթը պարզաբանել է, որ այս քայլի նպատակը «ավելի շատ ժամանակ շահելն է, որպեսզի պարզվի, թե մեր երկրները տնտեսության հարցերում ինչպիսի պայմանավորվածությունների կարող են հասնել»։
Խոսքը վերաբերում է համաձայնագրին, որը ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնեցրել էին 2025 թվականին Պուսանում (Հարավային Կորեա)։ Այն, մասնավորապես, նախատեսում է Չինաստանի արտահանման նկատմամբ ԱՄՆ մաքսատուրքերի որոշակի նվազեցում և Պեկինի համաձայնությունը՝ չխոչընդոտել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումներին ԱՄՆ, ինչպես նաև ավելացնել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնումները։





























