Չորեքշաբթի օրվա կտրուկ աճից հետո հինգշաբթի օրվա դրությամբ նավթի գները նվազում են։

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,79 դոլարով (0,77%)-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 102,29 դոլարի։ Չորեքշաբթի օրը «Brent»-ը թանկացել էր 3,83 դոլարով (3,86%)-ով՝ հասնելով 103,08 դոլարի։

Նյու Յորքի «NYMEX» ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրի ընթացքում «WTI» տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները էժանացել են 0,72 դոլարով (0,78%)-ով՝ հասնելով 91,44 դոլարի (մեկ բարելի դիմաց)։ Նախորդ աշխատանքային օրն այս պայմանագրի գինն աճել էր 1,64 դոլարով (1,81%)-ով՝ հասնելով 92,16 դոլար։