Գերմանիայում հայտնաբերվել է կիսաֆաբրիկատներում ձիու մսի ավելացման 67 դեպք: Ընդ որում, սննդի փաթեթի վրա գրված է եղել, թե միայն կովի միս է պարունակում: Գերմանացի տեխնոլոգներն ընդամենը ստուգել են մսամթերքի 830 տեսականի:
Ավելի շատ ձիու միս գտել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա (27 դեպք), Հեսսեն (13 դեպք), Բադեն-Վյուրտեմբերգ եւ Բավարիա (8-ական), Մեկլենբուրգ-Պոմերանիա, Բրանդեբուրգ ե Համբուրգ հողերում:
Փետրվարի 22-ին գերմանացի վերավաճառողի խանութներում մսամթերք գտան, որը ձիու միս էր պարունակում: Ձիու մսով «պեննե բոլոնյեզեն» անմիջապես հանել են վաճառքից: Ձիու միս էր հայտնաբերվել նաեւ այլ խանութում` լազանյայի եւ պաստայի մեջ: Ձիու միս են գտել անգամ թուրքական դոներներում` Գերմանիայում հայտնի ֆասթֆուդի մեջ:




























