Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության Խաչեն գյուղում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն եւ ազգային ուղղվածություն ունեցող այս քաղաքական ուժի ձեւավորման գործընթացը սկսվել է ամիսներ առաջ, հիմնադիր համագումարը կուսակցության վերջնական գրանցման համար անհրաժեշտ քայլերից է։

Համագումարը հաստատել է կուսակցության կանոնադրությունը եւ ընդունել կուսակցության ծրագիրը, ընտրել ղեկավար եւ վերահսկիչ մարմիններ։ Վեց ամիս անց, երբ կձեւավորվեն կուսակցական տարածքային կառույցներ Արցախի բոլոր շրջաններում եւ կուսակցության անդամների քանակը կհասնի օրենքով նախատեսված թվին, տեղի կունենա նոր համագումար, որը կընտրի կուսակցական նոր մարմիններ։