Ձիու մսի հետ կապված սկանդալը շարունակվում է. Ձիու միս են գտել չեխ տեսուչները մսային ֆաբրիկատներում, որ առաքվում են IKEA-ի խանութների ցանց: Ուտեստը սովորաբար պատրաստվում է խոզի եւ տավարի մսից: Դրան պատրաստում են Շվեդիայում` հատուկ IKEA Group-ի համար: Առայժմ ձիու միս հայտնաբերել են միայն սննդամթերթի մեկ փաթեթում:
Չեխիայի պետական անասնաբուժական ինստիտուտը ստուգման արդյունքները հանձնել է Եվրամիության կարգավորողներին: Չեխական իշխանությունները, մինչ բոլոր հանգամանքների պարզումը` առգրավել են IKEA կիսաֆաբրիկատների խմբաքանակը` 750 կգ:
Ձիու միս հայտնաբերել են նաեւ Լեհաստանում պատրաստվող կոտլետներում, որը իրացնում էր BidVest Czech Republic չեխական ցանցը:
Ավելի վաղ Դանիայում մսամթերքի ձեռնարկություն էին գտել, որը ձիու միսը ներկայացնում էր որպես տավարի միս: «Հարբի» ձեռնարկությունը միսը վաճառում էր տեղական պիցերիաներին:



























