Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին պարգեւատրել է Սերբիայի Հանրապետության շքանշանով՝ ժապավենի վրա:
Այդ նույն շքանշանով պարգեւատրվել են հետխորհրդային եւս 10 երկրների նախագահներ (բացի ԵՄ մտած Լատվիայից, Լիտվայից եւ Էստոնիայից)` Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի: Այդ մասին ասված է Սերբիայի նախագահի Facebook-յան պաշտոնական էջի հաղորդագրությունում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգեւատրվել է Սերբիայի Հանրապետության շքանշանով՝ մեծ շղթայի վրա՝ երկու երկրների միջեւ «խաղաղ համագործակցության ու բարեկամական հարաբերությունների բացառիկ նվաճումների զարգացման եւ ամրապնդման համար», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սերբիայի Հանրապետության շքանշանը երկու աստիճան ունի` մեծ շղթայի վրա (I աստիճան), որը հանձնվում է երկրների նախագահներին կամ ինքնիշխան պետություններին, եւ ժապավենի վրա (II աստիճան), որը հանձնվում է նախագահներին կամ կառավարությունների ղեկավարներին:




























