Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի միջազգային փորձագետների խումբը (WANO), որի կազմում ընդգրկված են նաեւ հայ մասնագետներ, ստուգումներ է սկսել չեխական «Տեմելին» ատոմակայանում:

Ինչպես հաղորդում է ՉՏԿ գործակալությունը` վկայակոչելով ատոմակայանի մամուլի քարտուղար Մարեկ Սվիտակին, «աշխարհի 4 երկրներ ներկայացնող յոթ մասնագետից կազմված խումբը առաջիկա երկու շաբաթներին կվերահսկի չեխական «Տեմելին» ատոմակայանի աշխատանքը»:

Չեխական ԱԷԿ-ի վերահսկողությունը կիրականացնեն Ռուսաստանի, Հայաստանի, Սլովակիայի եւ Հունգարիայի մասնագետները: Ստուգումից հետո նրանք կներկայացնեն իրենց առաջարկները` միջուկային սարքավորումների շահագործումը բարելավելու համար: